Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Ակտիվ գիտնականը կկարողանա տուն պահել

Ակտիվ գիտնականը կկարողանա տուն պահել
04.01.2014 | 20:52

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում գիտությամբ զբաղվելն այնքան էլ եկամտաբեր չէ, դրանով տուն չես պահի։ Սակայն գիտությունը նաև այն ոլորտն է, որ տարբեր գիտական ծրագրերում ներգրավվելու հնարավորություն է տալիս, ինչը նաև լրացուցիչ եկամուտ է ապահովում։ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանը նկատում է, որ ակտիվ գիտնականը կկարողանա գիտությամբ ընտանիք պահել։ «Եթե հույսդ դնես միայն բազային ֆինանսավորման վրա, բնականաբար, միջոցները սուղ են։ Դա բոլորին հայտնի է։ Գիտահետազոտական ինստիտուտներում երիտասարդ գիտաշխատողը ստանում է 40-50 հազար դրամ։ Բայց եթե նա նաև տեղական կամ միջազգային տարբեր դրամաշնորհային ծրագրեր է ղեկավարում կամ դրանց մաս է կազմում, բնականաբար, 2-3 անգամ լրացուցիչ եկամուտ կարող է ակնկալել»,- նշեց Կառլեն Խաչատրյանը։

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ